ԵՀ ղեկավարը կոչ է արել աշխատել Ուկրաինայի վերականգնման միջոցառումների ուղղությամբ

485

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է պայմաններ ստեղծել Ուկրաինայի վերականգնման համար՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։

«Առաջին փուլը շտապ օգնությունն է, այսինքն անհապաղ տնտեսական համագործակցությունը։ Մենք արդեն շատ բան ենք արել։ Բայց գիտենք, որ դա բավարար չէ կարճաժամկետ հեռանկարի համար։ Ուկրաինայի ՀՆԱ-ն այս տարի պետք է 30-50 % անկում ապրի»,- ասել է ԵՀ նախագահը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Նա ներկայացրել է ԱՄՀ-ի գնահատականը, ըստ որի՝ մայիսից սկսած՝ Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 5 մլրդ եվրո՝ միայն  երկրի գործունեությունը պահպանելու, թոշակներ, աշխատավարձեր վճարելու և հիմնական ծառայություններն ապահովելու համար։

Ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ միայնակ դա անել, և ողջունել է Ուկրաինային լայնածավալ ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը։

«Իսկ հետո՝ երկրորդ փուլում, ավելի մեծ ջանքեր են պահանջվելու վերականգնման համար»,- շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԵՄ-ն կոչ է անում զերծ մնալ Մերձդնեստրում իրավիճակի սրացումից
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ցավակցական հեռագիրը Ստանիսլավ Շուշկևիչի մահվան առիթով