‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ’

885

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, Հանրապետության տարածքում՝ հուլիսի 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երեւանում՝ հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Մարկեսը կարող է վերադառնալ Եվրոպա’
Հաջորդ հոդվածը‘Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող ՌՈ քրեական հետախուզության բաժնի պետը հայտնաբերվել է’