‘ԵՄ-ն մտադիր է վերսկսել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները’

841

Եվրամիությունը մտադիր է վերսկսել Թուրքիային ԵՄ ընդունելու վերաբերյալ բազմամյա բանակցությունները, որպեսզի Անկարային մղի ժողովրդավարության ուղի: Այս մասին այսօր Լյուքսեմբուրգում խոսել են Եվրամիության 28 երկրների Մշտական ներկայացուցիչների խորհրդում, որը նախորդել է արտգործնախարարների մակարդակով  ԵՄ Խորհրդի նիստին:

Թուրքիան ԵՄ ընդունելու բանակցային գործընթացը, որը շարունակվում էր ութ տարի, ընդհատվել էր այս տարվա հունիսին, Անկարայում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո, ինչը «ԵՄ երկրներին ստիպել էր կասկածել, թե թուրքական ժողովրդավարությունը սխալ ուղղությամբ է զարգանում»: «ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը կբարձրացնի Թուրքիայի շահագրգռությունը ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու և եվրոպական չափորոշիչներին մոտենալու ուղղությամբ», հայտարարել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: Այսպիսով, ոչ ոք չի թաքցնում, որ Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման որոշումը կայացվել է զուտ գաղափարախոսական նկատառումներով: Ընդ որում՝ ԵՄ-ում այդ երկրի ներգրավման իրական հեռանկարներ չեն նախանշվում:

Փորձագետների գնահատականներով՝ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու նախապատրաստման բանակցային գործընթացը, լավագույն դեպքում, կպահանջի առնվազն 15-20 տարի, իսկ հոռետեսական կանխատեսումներով՝ այն չի հաջողվի ավարտին հասցնել երբեք: Բայց եթե անգամ դա լինի, ապա Թուրքիայի անդամակցության դեմ ակտիվորեն շարունակում է հանդես գալ Ֆրանսիան, իսկ Կիպրոսի Հանրապետությունը բացահայտ հայտարարում է, որ վետո կդնի Թուրքիային ԵՄ ընդունելու վերաբերյալ ցանկացած որոշման վրա: Եվրամիության մի շարք երկրներ էլ բացահայտ չեն արտահայտվում Թուրքիայի անդամակցության դեմ, սակայն ամեն կերպ ձգձգում են այդ գործընթացը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանի խորհրդարանը քննարկում է երկրի քաղաքական կենտրոնը Թեհրանից տեղափոխելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը պաշտոնը կլքի մինչև նոյեմբերի 24-ը’