ԵՄ-ն պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև

254

Եվրամիությունը չի կարող միաժամանակ իր կազմ ընդունել Ուկրաինային և Թուրքիային՝ տնտեսական դժվարությունների պատճառով, ասվում է Politico-ի հոդվածում։

«Ինչ-որ պահի մենք պետք է հասկացնենք, որ Ուկրաինան և Արևմտյան Բալկանները վերջին ընդլայնումն են։ Խելքին մոտ չէ, որ ԵՄ-ն կարող է կուլ տալ ինչպես Թուրքիային, այնպես է Ուկրաինային։ Շուկան դրան չի դիմանա»,- պարբերականին հաղորդել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։

Նշվում է, որ Բրյուսելի կողմից նշանակալի աջակցությունը Կիևին «կարող է ԵՄ-ին ստիպել հստակ հայտարարել, որ Թուրքիան երբեք չի մտնի միություն»։ Այդ պատճառով Եվրոպայում շատերը «թեթևացած շունչ կքաշեն», եթե Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ ոչ թե ընդդիմությունը, որը տրամադրված է ավելի մեծ չափով ինտեգրվելու ԵՄ-ին, ամփոփում է թերթը։

ԵՄ մտնելու գործընթացը բավական երկար է։ Թուրքիան 1999 թվականից թեկնածուի կարգավիճակ ունի, բայց դա դեպի ԵՄ տանող բավական երկար ճանապարհի նախնական փուլն է ընդամենը։ Թեկնածուի կարգավիրճակ ունեն նաև՝ Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010-ից, Սերբիան՝ 2012-ից։ Առայժմ վերջինը Եվրամիություն է մտել Խորվաթիան՝ 2013 թ․, տասը տարի տևած գործընթացից հետո։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Լինելով նախագահ՝ չեմ կարող ինձ թույլ տալ նեղանալ և զայրանալ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Մինսկը, չնայած պատժամիջոցներին, պատրաստ է երկխոսելու Օսլոյի հետ