Լուկաշենկո․ Մինսկը, չնայած պատժամիջոցներին, պատրաստ է երկխոսելու Օսլոյի հետ

248

Բելառուսը, չնայած Նորվեգիան միացել է հանրապետության դեմ պատժամիջոցներին, ջանում է բարեկամական հարաբերություններ հաստատել նորվեգացիների հետ և բաց է երկխոսությունների համար։

Այդ մասին ասվում է Նորվեգիայի ժողովրդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում, հաղորդել է Բելառուսի առաջնորդի մամուլի գրասենյակը։

«Ցավոք՝ այսօր պաշտոնական Օսլոն միացել է քաղաքական դրդապատճառներով  սահմանված անօրինկան պատժամիջոցներին ընդդեմ մեր երկրի, խախտում է սովորական բելառուսցիների իրավունքները»,- նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Բելառուսը միշտ սրտի թրթիռով է վերաբերվել գյուղատնտեսությանը, բայց հիմա «բելառուսական պարարտանյութերի հետ կապված խնդիրները նոր ծավալներ են ստանում, դրանց սահմանափակումը  սովի լուրջ վտանգ է ստեղծում միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում»։

Պետության ղեկավարը նշել է, որ չնայած տարածաշրջանում բարդ քաղաքական մթնոլորտին՝ Բելառուսը ջանում է պահպանել բարեկամական հարաբերությունները, մշակութային և գործարար շփումները բելառուսցիների և նորվեգացիների միջև և միշտ պատրաստ է իրավահավասար, փոխադարձ հարգալիր երկխոսության։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև
Հաջորդ հոդվածըՄասքը ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում «նորմալ մարդ» տեսնել