Էրդողան․ Լինելով նախագահ՝ չեմ կարող ինձ թույլ տալ նեղանալ և զայրանալ

215

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե հաղթի  նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ապա մտադիր է պահպանել իր ներկայիս վարած քաղաքականությունը Ռուսաստանի և մյուս երկրների հետ։

Այդ մասին նա ասել է CNN Turk և Kanal D հեռուստաալիքներին տված հարցազրույցներում։

«Մինչ օրս մենք «գրկախառնությունների» քաղաքականություն ենք վարել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի, բոլոր արևմտյան երկրների հետ մենք կապեր ենք պահպանում մշտապես։ Լինելով Թուրքիայի նախագահը՝ ես չեմ կարող ինձ թույլ տալ նեղանալ կամ զայրանալ։ Ես բոլորի հետ հանդիպումներ եմ անցկացրել լավագույն ձևով և կշարունակեմ այդպես անել, քանի որ դա ձեռնտու է երկրին։ Երբ դուք վանում եք մի երկրի, ապա պարտվում եք»,- ասել է Էրդողանը։

Նա շեշտել է, որ «իր կողմը ձգել մի երկրի, իսկ մյուսին մարտահրավեր նետել, ինչպես դա անում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (Քեմալ Քըլըչդարօղլուի կուսակցությունը)», դեմ է իր սկզբունքներին։

Անցյալ ուրբաթ Էրդողանը «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քըլըչդարօղլուին կոչ էր արել «ամաչել» իր հայտարարությունների համար, թե Մոսկվան միջամտում է ընտրություններին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայում նախապատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև