‘Եվգենի Ալդոնին. Կապելլոն ֆուտբոլը համեմատում է գինու, իսկ հավաքականը՝ խաղողի հետ ‘

891

Ռուսաստանի հավաքականի  նախկին կիսապաշտպան Եվգենի Ալդոնինը, ներկա գտնվելով ընտրանու մարզումներին, հնարավորություն է ունեցել զրուցելու Ֆաբիո Կապելլոյի հետ: Ռուս կիսապաշտպանը պատմում է այդ զրույցի և իր հետագա ծրագրերի մասին:

 

Դուք հայտնվեցիք իրենց կարիերան ավարտող ֆուտբոլիստների շարքում…  

 

— Ոչ, ես իմ կարիիերան դեռ չեմ ավարտել: Նախատեսում եմ ևս երկու տարի խաղալ: Ուղղակի, եթե կա հնարավորություն այս պահին ստանալու  մարզչական վարպետություն, ինչո՞ւ չоգտվել: Կարծում եմ, որ այդ գիտելիքներն оգտակար կլինեն  դեռ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստի համար ևս:

 

—  Ձեր մարզիչը չի՞ վիրավորվում, որ դուք այդքան խելացի եք:

 

-Ես նրան այդ մասին չեմ ասում:

 

Ինչպիսի՞ն էր տպավորությունը մեր հավաքականի մարզումներից, որը, թեև շոգ եղանակին, ձգվեց գրեթե երկու ժամ:

 

-Կապելլոն գիտի, թե որ ռեժիմն է հավաքականի համար արդյունավետ: Դեռ մի քանի оր կա Աշխարհի առաջնության մեկնարկին, և մարզիչն ուզում է հավաքականը հասցնել իր լավագույն մարզավիճակին: Բոլոր ֆուտբոլիստները չէ, որ ընկերական հանդիպումներում  նույն խաղային փորձն են ունեցել: Բոլորին պետք է լավ մարզավիճակի բերել:  Աշխատանքի ծավալը բավականաչափ մեծ է:

 

Հետաքրքիր է, ի՞նչ է ասում Կապելլոն:

 

-Մենք հարցերի ցուցակ էինք կազմել, որին նա հանգամանորեն պատասխանեց: Այդ պատասխաններից մեկը մնաց իմ հիշողությունում: Կապելլոն ֆուտբոլը համեմատեց գինու, իսկ հավաքականը՝ խաղողի հետ՝ նշելով, որ միշտ պետք է աշխատել այն նյութի հետ, որը դու ամենասկզբից ունես: Տեխնիկապես վատ թիմից «Բարսելոնա» չես ստեղծի:

 

Ռուսաստանի հավաքականը լա՞վ խաղող է:

 

— Որակյալ է: Շուտով կստուգենք:

 

Ապագայի ի՞նչ պլաներ ունեք:

 

—  Առայժմ չեմ կարող ասել:

 

Հույս ունե՞ք պրեմիեր լիգայում խաղալու:

 

— Ես պատրաստ եմ տարբեր տարբերակներ դիտարկելու: Ամեն ինչ կախված կլինի առաջարկություններից:

 

Նախորդ հոդվածը‘Լիսկայի և նրա ազգականների քրեական քրոնիկոն կամ հանցագործություններ՝ հանցակազմի բացակայությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանի լիցենզիայի գործողությունը երկարաձգվել է 5 տարով’