‘Եվտուշենկովի կալանավորումը կարող է ավարտին հասցնել Լևոն Հայրապետյանի գործի հետաքննությունը’

1329

ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի կալանավորումը կարող է արագորեն ավարտին հասցնել գործարար Լևոն Հայրապետյանի գործի հետաքննությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Դա շատ բարդ գործ է, որի հետաքննության համար երկար ժամանակ է պահանջվում, բայց կարելի է հույս ունենալ, որ հենց Եվտուշենկովը սկսի ցուցունքներ տալ և լույս սփռվի տեղի ունեցածի իրական պատկերի վրա, Լևոն Հայրապետյանին ազատ կարձակեն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ գործարարը կասկածվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ընկեր Փանջունի իր հին կորովեն ու պերճախոսութենեն բան մը չէ կորսնցուցած»’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել է ամենաերիտասարդ օրենքով գողը՝ Օսետրինա-կրտսերը’