Եվրահանձնաժողովը մտադիր է Լեհաստանին տուգանել ամեն օր

331

Եվրահանձնաժողովը Եվրամիության դատարանին խնդրել է Լեհաստանի վրա տուգանք դնել՝ լեհական դատական բարեփոխումների և դատական համակարգի անկախության վերաբերյալ ԵՄ պահանջները չկատարելու համար։

Ընդ որում, տուգանքը, Եվրահանձնաժողովի պատկերացմամբ, պետք է գանձվի ԵՄ հատկացումների լեհական մասնաբաժնից՝ ամեն օր, մինչև պահանջների կատարումը։

Սա Եվրահանձնաժողովի երկարատև պայքարի հերթական քայլն է  «Իրավունք և արդարություն» պահպանողական  կուսակցության լեհական կառավարության դեմ։ Տվյալ դեպքում՝ խոսքը Վարշավայի կողմից Եվրադատարանի որոշումը փաստացիորեն չկատարելու և դատական Կարգապահական պալատը չփակելու մասին է, որի իրավասությունները և կազմավորման միջոցը, ԵՄ-ի կարծիքով, վտանգում է դատավորների անկախությունը։

Քիչ ավելի վաղ Եվրահանձնաժողովը խոստացել էր ժամանակավորապես սառեցնել  համավարակի հետևանքների դեմ պայքարի համաեվրոպական հիմնադրամի բազմամիլիարդ դոլարանոց հատկացումներից Լեհաստանի օգտվելու հնարավորությունը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու դրմումի երկրի Սահմանադրական դատարան՝ որոշելու համար, թե արդյո՞ք ԵՄ օրենսդրությունը գերակա է Լեհաստանի ազգային օրենսդրության նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները հայտարարել են կառավարության կազմը․ գրեթե բոլորը պատժամիջոցների տակ են
Հաջորդ հոդվածըDeutschlandfunk․ Չի կարելի տրվել Լուկաշենկոյի հնարքներին