‘Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին’

1145

Եվրոպայի հայերի միության նախագահ Կարո Հակոբյանը բաց նամակ է հղել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության: «Առավել ևս նկատի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը: Սիրիահայությունը այսօր կարիք ունի ամբողջ հայության և, մանավանդ, իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ աջակցության»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Նախորդ հոդվածը‘Բանգլադեշի ֆաբրիկաներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 121-ի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին չի բացառում, որ իրեն կարող են ձերբակալել’