Եվրոպա լիգա. կայացել է 1/4 եզրափակչի վիճակահանությունը

375

Կայացել է Եվրոպա լիգայի 2022/2023 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը հետևյալն են.

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Սևիլիա» (Իսպանիա)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)
«Բայեր» (Գերմանիա) – «Յունիոն» (Բելգիա)
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) – «Ռոմա» (Իտալիա).

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 20-ին։

Հետագա կիսաեզրափակիչ զույգերը ձևավորվելու են հետևյալ կերպ.

«Յուվենտուս» (Իտալիա) / «Սպորտինգ» (Պորտուգալիա) – Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) / Սևիլիա» (Իսպանիա);
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) / «Ռոմա» (Իտալիա) – «Բայեր» (Գերմանիա) / «Յունիոն» (Բելգիա).

Եվրոպա լիգայի 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» նախագահը զանգահարել է Մեսսիին
Հաջորդ հոդվածը«Քրիսթալ Փելասը» հեռացրեց Պատրիկ Վիեյրային