Զախարովան Իտալիային միջնորդի դերում չի տեսնում

357

Որոշ երկրներ առաջարկում են իրենց միջնորդությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում՝ հետապնդելով սեփական շահադիտական նպատակները և ջանալով արտաքին քաղաքական շահաբաժին ստանալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան շեշտել է, որ «շատ երկրներ հայտարարում են, որ պատրաստ են մասնակցելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, իսկ որոշ երկրներ մեզ ուղղակի առաջարկում են իրենց միջնորդական ծառայությունները»։

«Այդ մասին են ասել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, քաղաքական ու հասարակական գործիչներ,- ասել է նա։- Ոմանք դա անկեղծ են անում, ուրիշներն իրենց շահադիտական նպատակներն են հետապնդում, ջանում են խցկվել բանակցային գործընթացի մեջ՝ արտաքին քաղաքական շահաբաժին ստանալու նպատակով։ Սակայն մեզ համար տարօրինակ է միջնորդության առաջարկ ստանալ այն երկրներից, որոնք Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հենց սկզբից  ոչ երկիմաստ և բացարձակապես ագրեսիվ հակառուսաստանյան դիրք են զբաղեցրել, ոչ միայն պաշտպանել են Կիևի արոյունարբու ռեժիմը, այլև նրան էական ռազմա-տեխնիկական աջակցություն են ցուցաբերում»,- նշել է Զախարովան։ Ըստ նրա՝ «Իտալիան, բացի զենքի և ռազական տեխնիկայի նշանակալի մատակարարումներից, Կիևին նաև հակահետևակային արկեր է տրամադրում»։

«Ավելի լավ կլիներ, որ եվրոպական կեղծ խաղաղասերները դադարեցնեին Կիևի ռազմական սնուցումը և իրենց ջանքերը կենտրոնացնեին Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկու հետ ավելի կոշտ և պահանջկոտ աշխատանքի ուղղությամբ, որը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում հակամարտության խաղաղ կարգավորումը, իսկ 2022 թ․ սեպտեմբերի 30-ին առհասարակ հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հրաժարվելու մասին»,- եզրափակել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելի ԱԳՆ ղեկավար․ Տաճարի լեռան կարգավիճակը պահպանվում է
Հաջորդ հոդվածըՌոնալդուի շնորհանդեսը «Ալ Նասրում» (տեսանյութ)