Զանգվածային անկարգություններ են սպասվում 101 երկրում

410

2022 թ․ երրորդ եռամսյակին աշխարհի 101 երկրում աճում է զանգվածային անկարգությունների ծավալման հավանականությունը, ուրբաթ օրը տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով բրիտանական Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության զեկույցին։

Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել է հասարակական հուզումների ռիսկերի աճ՝ էներգակիրների գնի բարձրացման ֆոնին։ Զարգացող երկրներում հանրային դժգոհությունները բացատրվում են սննդամթերքի թանկացմամբ և պարենային գլոբալ ճգնաժամի վերաբերյալ մտահոգություններով։ Նշվում է, որ առաջիկա ամիսներին այդ ռիսկերը ավելի կմեծանան։

Երաշտը և ջրի պակասը աշխարհի շատ երկրներում կբարձրացնեն մթերքի գները, ինչը կարող է լոկալ բողոքի ալիք բարձրացնել առավել տուժած շրջաններում։

Հասարակական հուզումների առաջացման ռիսկ պարունակող երկրների ցանկում են հայտնվել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը, Ուկրաինան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸնդունել է ավելի քան 50 հազար քաղաքացու
Հաջորդ հոդվածըԹրամփը կարող է կրկին առաջադրվել