‘Զգալիորեն հեշտացվում է Ռուսաստանում գտնվելու և աշխատելու գործընթացը’

1190

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին:

Առաջինը համաձայնագիրը կրում է «Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եվ Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գտնվելու կարգի մասին» անունը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու:

Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրի փոփոխություն կատարելու մասին է («Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին), որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ։

Նախորդ հոդվածը‘1988-ի արխիվային փաստաթղթերը և Ա. Գեղամյանի այսօրվա խայտառակ առաքելությունը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը սպասվում է անձրև և ուժեղ քամի’