Զելենսկին մայիսի 9-ը սահմանել է Եվրոպայի օր

227

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ը սահմանել է Եվրոպայի օր։

Այդ մասին ասվում է նրա հրամանագրում, որը հրապարակվել է նախագահի գրասենյակի կայքում։

«Գիտակցելով ուկրաինացի ժողովրդի եվրոպական ինքնությունը՝ կարգադրում եմ Ուկրաինայում սահմանել Եվրոպայի օր, որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին»,- ասվում է հրամանագրում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ այդ որոշումը կայացվել է, մասնավորապես, «Եվրոպայի ժողովուրդների միասնությունն ամրապնդելու, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու նպատակով»

Ուկրաինայում 2015 թվականից նշվում է Հիշատակի և հաշտության օրը՝ մայիսի 8-ին։ Այդ կերպ երկիրը, ըստ էության, միացել է նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը տոնելու արևմտաեվրոպական ավանդույթներին։ Մայիսի 9-ը նույնպես տոնական օր է մնում, սակայն պաշտոնական հիմնական արարողությունները պետական մակարդակով անցկացվում են հենց մայիսի 8-ին։

Փոխանցում է ria.ru-ն։։

Նախորդ հոդվածըՉինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացնում է Թայվանի հարցում չհատել կարմիր գծերը
Հաջորդ հոդվածըՍոյլու․ Թուրքիան ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին