‘Զինված հանցագործը Ստավրոպոլում սպանել է հայ գործարարի երկու անչափահաս երեխաներին (տեսանյութ)’

1306

Զինված հանցագործը լույս 28-ի գիշերը Ստավրոպոլում մուտք է գործել տեղացի գործարարի տուն եւ կրակել ընտանիքի անդամների վրա: ՌԴ ՆԳՆ-ից հայտնել  են, որ չարագործը կրակել է մասնավորապես գործարարի կնոջ եւ երկու երեխաների վրա:

Աղջիկը մահացել է տեղում, իսկ տղան ավելի ուշ` հիվանդանոցում: Ընտանիքի մայրը հրազենային վնասվածքներով գտնում է հիվանդանոցում: Life News-ի փոխանցմամբ, զինված  հարձակման է  ենթարկվել հայ ֆերմերի` Ղազարյանների ընտանիքը: Վարկածներից մեկի համաձայն, մարդասպանը տուն է մտել տանիքից եւ գնացել հյուրասենյակ, որտեղ բազմոցին քնած են եղել 11-ամյա Լիանան եւ 16-ամյա Արսենը: Նախկինում այդտեղ քնել են  Ղազարյան ամուսինները: Ըստ կայքի, հանցագործը չի տարբերակել, որ բազմոցին քնած են դպրոցականները եւ կրակել է, որոնց ձայնի վրա ներս է մտել երեխաների մայրը: Հանցագործը կրակել է նաեւ նրա գլխի ուղղությամբ ու դիմել  փախուստի: Life News-ի տեղեկություններով, գնդակը մխրճվել է կնոջ ատամի մեջ, ինչի շնորհիվ նա ողջ է մնացել:

Տարածքում հայտարարվել է «Վուլկան 4» ծրագիրը` հանցագործին գտնելու համար:

«Интерфакс»-ը, հղում կատարելով ՌԴ ՆԳՆԻ-ի Ստավրոպոլի լրատվական ծառայությանը, տեղեկացրել է, որ հանցագործը դեմքը թաքցրել էր գլխարկով, որն ունեցել է աչքերի համար նախատեսված հատուկ կտրվածք:

(տեսանյութ)

Գործակալության` իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը ասել է, որ տանտերը հարձակման պահին եղել է լոգարանում: 

Նախորդ հոդվածը‘Նելսոն Մադելայի առողջական վիճակը բարելավվում է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Անանյանը գրողների միության աթոռը զմռսել է իր հետույքին’