Թալիբները ձերբակալել են իրավապաշտպան Մաթիուլլա Վեսային

251

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ձերբակալել են Աֆղանստանում հայտնի իրավապաշտպան Մաթիուլլա Վեսային, որն այդ երկրում աղջիկների համար տնային դասընթացներ է կազմակերպել՝ իշխանությունների կողմից կանանց կրթությունն արգելելուց հետո։

Այդ մասին հաղորդել է Khaama Press աֆղանական գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպանի հարազատներին։

Գործակալության տվյալներով՝ Վեսան ձերբակալվել է Քաբուլի արևմուտքում, իր տան մոտ։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Վեսայի ձերբակալման կապակցությամբ։ Աֆղանստանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ռիչարդ Բեննեթը Twitter-ի իր էջում նշել է, որ համաշխարհային կազմակերպությունում «տագնապած են այն տեղեկությունների կապակցությամբ, որ հայտնի մանկավարժը, քաղաքացիական հասարակության երևելի անդամը և PenPath-ի հիմնադիրը ձերբակալվել է թալիբների կողմից»։ Բեննեթը նաև կոչ է արել պահպանել իրավապաշտպանի օրինական իրավունքները։

Մաթիուլլա Վեսան դպրոցներում կրթություն ստանալու հնարավորությունից զրկված աղջիկներին սովորելու հնարավորություն ընձեռող  PenPath կրթական կազմակերպության ղեկավարն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄայամի․ Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըՇոտլանդիայի ազգային կուսակցության նոր առաջնորդ է դարձել Հումզա Յուսաֆը