Շոտլանդիայի ազգային կուսակցության նոր առաջնորդ է դարձել Հումզա Յուսաֆը

262

Կուսակցության նոր առաջնորդի ընտրություններն սկսվել են մարտի 13-ին։ Դրանից մեկ ամիս առաջ Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարեց իր հրաժարականը՝ այդ պաշտոնում ավելի քան ութ տարի աշխատելուց հետո։

Ընտրություններին մասնակցում էին՝ Քեյթ Ֆորբսը՝ ֆինանսների նախարար, որը սկանդալի կենտրոնում էր հայտնվել համասեռ ամուսնությունների վերաբերյալ իր հայացքների պատճառով, Էշլի Ռիգանը, որը նախարարական պաշտոնից ազատվել էր Շոտլանդիայում գենդերային բարեփոխումների պատճառով և այժմ փորձում է միավորել անկախության համար մղվող շարժումը, և Յուսաֆը, որի թեկնածությունը պաշտպանում է կուսակցության ղեկավարությունը։

Հումզա Յուսաֆը դարձել է 1979 թ․ ի վեր կուսակցության հինգերորդ առաջնորդը։ Նրա գլխավոր խնդիրն է միավորել կուսակցությունը, որը վերջին տարիներին գերիշխում էր շոտլանդական քաղաքականությունում, բայց Սթերջենի հեռանալուց հետո խորը պառակտման մեջ է մի շարք հարցերով։

Յուսաֆն անմիջապես հայտարարել է, որ անկախ քաղաքական նախապատվություններից՝ ներկայացնելու է Շոտլանդիայի բոլոր բնակիչներին, եթե խորհրդարանի կողմից հաստատվի առաջին նախարարի պաշտոնում։ Նա նաև ասել է, թե պետք է պնդի, որ Շոտլանդիան անկախանա։

«Ես միշտ էլ, ինչպես և հիմա, լինելով այդ մեծ կուսակցության  14-րդ առաջնորդը, լի եմ եղել վճռականությամբ, որ մենք հասնելու ենք Շոտլանդիայի անկախացմանը՝ միասին, որպես մեկ թիմ»,- ասել է նա՝ հավելելով, որ Շոտլանդիան եվրոպական երկիր է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները ձերբակալել են իրավապաշտպան Մաթիուլլա Վեսային
Հաջորդ հոդվածըՔայլ դեպի նոր աղետ. ՉԻ