Թուրքիայի նախագահական ընտրություններում հավանական է երկրորդ փուլ

265

Հավանականությունը, որ Թուրքիայում ընտությունները կավարտվեն առաջին փուլով, կազմում է 50 %-ից քիչ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա հիմնական մրցակցի՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները շատ մոտ են, երեքշաբթի գրել  Hurriyet թերթը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Թեկնածուների վերջնական ցուցակ են մտել պետության գործող ղեկավար, 69-ամյա Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Memleket կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի թեկնածու, 55-ամյա Սինան Օհանը։

Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 %-ից ավելի ձայն, կկայանա մայիսի 28-ին։

«Հավանականությունը, թե ընտրությունները կավարտվեն առաջին փուլով,  50 տոկոսից պակաս է։ Էրդողան-Քըլըչդարօղլու քվեարկության հարցում Էրդողանը կարծես թե թեթևակի առջևում է։ Ձայներն այնքան մոտ են միմյանց․․․ Արտասահմանում քվեարկությունը շատ ավելի վճռորոշ կլինի, քան սպասվում էր։ Նկատվում է Մուհարեմ Ինջեի ձայների որոշակի նվազում, իսկ Սինան Օհանի ձայները մի քիչ ավելացել են»,- գրում է թերթը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայի ֆուտբոլային միությունը հետաքննություն է սկսել Կլոպի՝ «Տոտենհեմի» դարպասը խփած գոլը տոնելու հետ կապված
Հաջորդ հոդվածըԻրանում կախաղան հանված պաշտոնյան իսկապես Բրիտանիայի գործակալ էր