‘ԶԼՄ․ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժին լրտեսել են’

1791

Իսպանական մասնավոր թիկնապահական կազմակերպությունը, որը պատասխանատու էր  2012-2017 թթ․ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պաշտպանության համար, լրտեսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այդ մասին հաղորդել է El Pais թերթը։

Պարբերականը ձեռք է բերել փաստաթղթեր, տեսագրություններ և ձայնագրություններ, որոնցից հետևում է, որ Undercover Global S.L.  կազմակերպության աշխատակիցները տեղեկություններ են հավաքել Ասանժի վերաբերյալ, հատկապես՝ նրա փաստաբաններին և օգնականներին վերաբերող տվյալներ։ Այսպես, տեսագրվել են WikiLeaks-ի հիմնադրի տասնյակ հանդիպումներ իրավաբանների և այցելուների հետ, որոնց ընթացքում քննարկվել է նրա պաշտպանության ռազմավարությունը։

Թերթի վարկածով՝ հայտնի են դարձել Ասանժի թիմի մի քանի գաղտնի ծրագրեր, որոնց համաձայն՝ Ասանժը ծպտված պետք է դուրս բերվեր դեսպանատան շենքից և ուղարկվեր Ռուսաստան կամ Կուբա։ Այդ գաղտնի ծրագրերը չեն իրականացվել, քանի որ Ասանժն ինքը հրաժարվել է դրանցից։

Undercover Global S.L.-ի աշխատակիցների՝ «հյուրին»  (ինչպես կոչում են Ասանժին) հետևելու գործունեությունը աշխուժացել է Էկվադորում Լենին Մորենոյի իշխանության օրոք։

Ասանժն ինքը, զգուշանալով, որ իրեն հետևում են, իր այցելուներից ոմանց հետ հանդիպել է կանանց զուգարանում՝ այդ վայրն անվտանգ համարելով։

Փոխանցում է tass.ru-ն։

 

 

Նախորդ հոդվածը‘Մալախովը դիմել է Զելենսկուն՝ NewsOne-ի լրագրողներին պաշտպանելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել զենքի մատակարարումը Թայվանին’