ԶԼՄ․ Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռն իջեցրած ավիակարգավարը փախել է Բելառուսից

556

Ավիադիսպետչեր Օլեգ Գալեգովը, որը բանակցություններ էր վարել Ryanair ընկերության Աթենք-Վիլնյուս չվեթի օդաչուի հետ՝ Մինսկում ինքնաթիռի հարկադիր վայրէջքից և այնտեղ գտնվող ընդդիմադիր լրագորղ Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն ձերբակալելուց առաջ, լքել է Բելառուսը։

Այդ մասին գրում է APnews-ը՝ հղում անելով Белорусский партизан պարբերականին։

Լրագրողների ունեցած տվյալների համաձայն՝ Գալեգովը հունիսին արձակուրդ է գնացել, որից պետք է վերադառնար հուլիսի սկզբին։ Բայց նա այդպես էլ աշխատանքի չի ներկայացել։

Գալեգովի գործընկերներից մի քանիսը լրագրողներին հայտնել են, որ նա Բելառուսից հեռացել է ամբողջ ընտանիքով, առանց գործընկերներից որևէ մեկին տեղեկացնելու իր պլանների մասին։

Նրանք հաստատել են, որ անհետանալուց առաջ Գալեգովն անջատել է հեռախոսը և սոցցանցերից հեռացրել իր էջերը։

Նախորդ հոդվածըԷդին Ջեկո. Մտածում եմ միայն «Ռոմայի» մասին
Հաջորդ հոդվածըՄատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել