‘ԶԼՄ. Կանադան կմիանա ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին հոկտեմբերի վերջին’

1059

Կանադան Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողություններին կմիանա հոկտեմբերի վերջից ոչ շուտ: Այդ մասին  հաղորդել է National Post-ը: Ըստ թերթի՝ կանադական ռազմական օդանավերը կտեղակայվեն Քուվեյթի ավիաբազայում՝ «ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքից ընդամենը 400 կմ հեռավորության վրա»:

«Կանադան դարձել է տասներեքերորդ երկիրը, որը պաշտոնապես միացել է դաշինքին: Այդ կապակցությամբ նա դեռ պետք է դիվանագիտական մակարդակով ձևակերպի իր ներկայությունը Քուվեյթում՝ որպես ԻՊ-ի դեմ գործողության մասնակից»,- գրում է թերթը: Այդ պատճառով, ու նաև՝ քանի որ այս շաբաթ Քուվեյթում սկսվում է կրոնական տոն, որը կավարտվի միայն հաջորդ շաբաթ, Կանադան կարող է ռազմական գործողություններ սկսել միայն հոկտեմբերի վերջին»:

Երկրի կառավարությունը և վարչապետ Սթիվեն Հարփերը նախատեսում են ԻՊ-ի դեմ ուղարկել F-18 տիպի վեց կործանիչ, երկու հետախույզ ինքնաթիռ, մի լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև՝ 600 զինվորական: Հարփերն ընդգծել է, որ կանադական զորքերը դաշնային առաքելություն կիրականացնեն «մինչև վեց ամսով»: Ցամաքային գործողությունների մասին խոսք չկա: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական բանակը նոր «զինվորական ողջույն» կունենա’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» հրապարակել է կանոնագիրք լրագրողների համար’