‘Ուկրաինական բանակը նոր «զինվորական ողջույն» կունենա’

1246

Ուկրաինայի գերագույն ռադան մտադիր է երկրի Զինված ուժերում որպես նոր զինվորական ողջույն հաստատել ուկրաինական աշխարհազորի «Փառք Ուկրաինային, հերոսներին փառք» կարգախոսը:

«Երբ հրամանատարը ողջունում է զինվորականին կամ շնորհակալություն հայտնում ինչ-որ բանի համար, վերջինս պատասխանում է՝ «Ծառայում եմ ուկրաինացի ժողովրդին»,- ասվում է ազգայնական «Ազատություն» կուսակցության կողմից խորհրդարան բերված օրինագծի տեքստում: Օրինագծով նաև նախատեսվում է կանոնագրքով նախատեսված «ընկեր» դիմելաձևը փոխարինել «պան» բառով:

Օրինագծին կից պարզաբանման մեջ հեղինակները նշել են, որ «սովետական վերապրուկների պահպանումը բացասաբար է ազդում հայրենասիրական ոգու վրա»: «Շատ կարևոր է վերջնականապես ուկրաինացնել Ուկրաինայի զինված ուժերը, որոնցում դեռևս պահպանվում են ԽՍՀՄ-ին բնորոշ գծեր՝ հագուստի ձևվածքը, ողջույնի ձևը, զինվորական կոչումների համակարգը: Հայրենիքի երիտասարդ պաշտպանների վրա ամենաբացասական ազդեցությունն ունենում է, մեր կարծիքով՝ տիպիկ սովետական ողջույնի ձևը»,- ասվում է պարզաբանող գրության մեջ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Կանադան կմիանա ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին հոկտեմբերի վերջին’