‘ԶԼՄ. Հիլարի Քլինթոնի այցն Այովա խոսում է նախագահի պաշտոնի համար պայքարելու նրա մտադրության մասին’

830

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը այցելել է Այովա նահանգ՝ պիկնիկի, որը կազմակերպել է դեմոկրատ սենատոր Թոմ Հարքինը: Այդ ուղևորությունը գրավել է ամերիկյան մամուլի ուշադրությունը: ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ այցն Այովա վկայում է այն մասին, որ նա, այնուամենայնիվ, մտադիր է մասնակցել 2016 թ. նախագահական ընտրություններին, թեպետ հայտարարել է, որ առայժմ վերջնական որոշում չի կայացրել:

Ըստ ավանդույթի՝ հենց Այովայից է մեկնարկում նախագահական նոր ընտրարշավը: Այդ  նահանգում նախնական ընտրությունները ուղղորդում են ընտրարշավը, ուստի այն բանից, թե ինչպես իրեն կդրսևորի թեկնածուն՝ մեծապես կախված է կուսակցության կողմից նրա պաշտոնական առաջադրումը:

Ի դեպ, 2008 թ. Քլինթոնը ջախջախիչ պարտություն էր կրել Այովայում նախնական ընտրություններում՝ ձայների քանակով զիջելով Բարաք Օբամային, ով հետագայում զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր Քլինթոնը երբևէ Այովա չէր ժամանել:

 Ընդ որում՝ Քլինթոնը միակ մարդը չէ, ով որոշել է ուշադրություն դարձնել Այովային. ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը նույնպես համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկը նախագահի պաշտոնում, ծրագրել է այս շաբաթ այցելել Այովա: Իսկ անցյալ շաբաթ այս նահանգ է այցելել Վերմոնթ նահանգից ընտրված սենատոր Բեռնարդ Սանդերսը, որը կարող է նախագահի պաշտոնի համար 2016 թ. մրցել Քլինթոնի և Բայդենի հետ, փոխանցում է itar-tass-ը:

Նախորդ հոդվածը‘Պորոշենկոն ուկրաինական Ռադային է ներկայացրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Շառլ Ազնավուրը իր քայլերի մասին ՀՀ իշխանություններին տեղյակ չի պահում’