‘ԶԼՄ-ներ. Կիմ Չեն Ինի անձնական ֆինանսիստը փախել է ԿԺԴՀ-ից՝ 5 միլիոն դոլարով հանդերձ’

1170

Հյուսիսկորեացի բարձրաստիճան ֆինանսիստ, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի անձնական միջոցների կառավարիչ Յուն Դե Հյոնը փախել է արտասահման և, ենթադրաբար, այժմ գտնվում է Ռուսաստանում:

Ինչպես հաղորդում է հարավկորեական մամուլը՝ հղում անելով անկախ աղբյուրի՝ Յուն Դե Հյոնն ապաստան է փնտրում երրորդ երկրում:

«Հյուսիսկորեական  Joson Daesong Bank-ը ղեկավարող Յուն Դե Հյոնը անհետացել է ռուսաստանյան Նախոդկա նավահանգստում: Նա իր մոտ ուներ առնվազն 5 միլիոն դոլար՝ «հեղափոխական ֆոնդերից»: Ենթադրվում է, որ նա դիմել է ապաստան ստանալու խնդրանքով»,- հաղորդում են լրատվամիջոցները:

Յուն Դե Հյոնը հսկայական ծավալի տեղեկություններ ունի ԿԺԴՀ առաջնորդի ֆինանսական օպերացիաների վերաբերյալ: Նրա հիմնական խնդիրը Կիմ Չեն Չինի և նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի գաղտնի ֆոնդերի կառավարումն էր արտասահմանում: 2010 թ. ԱՄՆ-ը նրա բանկն ընդգրկել էր «սև ցուցակում»՝ մեղադրելով «ԿԺԴՀ-ի ապօրինի ֆինանսական նախագծերում» մասնակցության մեջ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը պահպանել է կառավարության նախկին տնտեսական թիմը’
Հաջորդ հոդվածը‘Դանիայի հավաքականի մարզիչը որոշել է Բենդտներին հրավիրել Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’