‘Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել. Տեսանյութ. Epress’

1274

Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, այսօր կառավարության մոտ անցկացվող ակցիայի ժամանակ իրեն վատ է զգացել և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ ինքնազգացողության վատանալը, Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը նյարդայնացել է, երբ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։

Մուրադյանի խոսքով՝ այդ ամենը ասվում է իրեն վարկաբեկելու համար, քանի որ ինքը բնակարան չի ստացել։ Ըստ զոհված զինծառայողի ծնողի՝ խնդիրը սկսվել է հունիսի 21-ին, երբ զոհված զինծառայող Գրիշա Խաչատրյանի դիահերձման օրը ինքը վերջինիս հարազատներին կոչ է արել չհավատալ ՊՆ-ի վարկածներին ու երեխային չհուղարկավորել այնքան ժամանակ, քանի դեռ սպանության հոդվածով քրեական գործ չեն հարուցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ. «Կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անարխիան»’
Հաջորդ հոդվածը‘Ապօրինի քվեարկությունը քաղաքացու սահմանադրական իրավունքն է’