‘Զորավարժանքներ՝ դասալիք նախարարների մասնակցությամբ. մամուլ’

1115

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ երեկ մեր հարևան, բայց ոչ ամենևին բարեկամ Ադրբեջանում խուճապ էր, իրարանցում, նույնիսկ համացանցում լուրեր սպրդեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու հրամայականով:

«Պատճառն այն էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության անդամները հագել էին զինվորական համազգեստ ու ահել-ջահել գնացել կրակելու: Անգամ ժամանակին դասալիք եղած այսօրվա նախարարներն էին «կամուֆլյաժ» հագել: Թե ինչու էր վարչապետը նախարարներին մի քանի ժամով «բանակ տարել», դժվար է կռահել, համենայն դեպս պաշտոնապես չբացատրվեց: Բայց որ նա երեկ գնդացրից փորձեց կրակ արձակել, արդեն տպավորիչ էր: Լավ է, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ընթացավ, որովհետև տարիներ առաջ «Էքսպո» ցուցահանդեսի ժամանակ Տ. Սարգսյանը տրակտոր վարելու անհաջող փորձ արեց՝ բախվելով Մարզահամերգային համալիրի սյանը».,-գրում է թեթրը:

Նախորդ հոդվածը‘Վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը կփոփոխվի. Ու՞մ համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից’