‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ղեկավարին’

1334

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան։ Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը: Էվանգելոս Մեյմարակիսը և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն փոխգործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի և խմբի անդամների հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հայ-հունական հարաբերությունները հազարամյակների ընթացքում միայն ամրապնդվել և զարգացել են և այսօր երկու երկներին միավորում է սերտ փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում:

Զրուցակիցները բարձր են գնահատել հունահայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։

Նախորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը «Արմավիա» ընկերությունը գնելու ցանկություն չի ունեցել և չունի’
Հաջորդ հոդվածը‘ԵԺԿ նախագահին «բացել ա». Մամուլ’