‘Էդվարդ Նալբանդյանը որոշել է ընդլայնել բնակտարածքը և սկսել է «նեղել» հարևաններին. «Հրապարակ»’

1575

Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկը մոտ մեկ տարի առաջ որոշել է բնակարան գնել հայրենիքում, որ Հայաստան գալուց ոչ թե հյուրանոցում մնա, այլ իր սեփական տանը: Մոտ 70 մետրանոց բնակարան է ձեռք բերել «Գրիարի» շենքում` Ամիրյան փողոցի վրա, սակայն, դժբախտաբար, նախապես չի ճշտել, թե ովքեր են հարևանները: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ հարևանը ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Շուտով մեր հայրենակցին սկսել են անհանգստացնել Երևանից` պահանջելով, որ Նալբանդյանին վաճառի իր բնակարանը, քանի որ արտգործնախարարը որոշել է զբաղեցնել ամբողջ հարկաբաժինը` մոտ 500 քառակուսի մետր բնակտարածք: Մեր հայրենակիցը փորձել է դիմադրել` ապարդյուն: Ապա փորձել է իր վնասները փոխհատուցող գնով վաճառել` չի ստացվել: Ի վերջո, համաձայնել է վաճառել այն գնով, ինչով ձեռք էր բերել ժամանակին, սակայն Նալբանդյանները փողի փոխարեն առաջարկել են մեկ այլ համարժեք բնակարան:

Փաստորեն, կարելի է նոր օրենք ընդունել` «պետության գերակա շահի անվան տակ մարդկանց վտարումը» փոխարինել «պետական պաշտոնյաների համար իրականացվող վտարումներով»:

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Քերին ԿԺԴՀ-ին կոչ է անում փակել քաղբանտարկյալների ճամբարները’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպանները ահազանգում են ցմահ հացադուլավորների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին’