‘«Էլեկտրիկներից» շատերը հավելագրումներ են կատարում. «Հրապարակ»’

1114

Գազի գների շոկին դեռ չընտելացած՝ հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են։

«Հրապարակը» գրում է, որ ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ։ «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ՝ ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում։ Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան՝ անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»։

«Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն՝ ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»,–եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. հանրահավաքի ժամանակ վիրավորված պատանին վախճանվել է’
Հաջորդ հոդվածը‘Ու՞ր կորավ «Որոտանի» համար վերցրած 51 մլն եվրոն. «Ժողովուրդ»’