‘Էստոնիայի նախագահն ուղիղ եթերում հրաժարվել է հարցազրույցից՝ հաղորդավարի սխալի պատճառով (տեսանյութ)’

1235

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հրաժարվել է ուղիղ եթերում հարցազրույց տալ SkyNews հեռուստաընկերությանը՝ հաղորդավարի սխալի պատճառով: Երկրի ղեկավարի դժգոհությունը հարուցել է այն, որ լրագրողը երկու անգամ սխալ է արտասանել նրա ազգանունը:

Հաղորդավար Դերմոնտ Մերնագանը Էստոնիայի նախագահի հետ պատրաստվում էր քննարկել իրավիճակը Ուկրաինայում, մասնավորապես, Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքը: Սակայն հարց տալուց առաջ նա երկու անգամ Իլվեսին անվանել է «նախագահ Հենդրիկ»: Առաջին անգամ երկրի ղեկավարն այդ սխալին չի արձագանքել, սակայն երկրորդ անգամ վրդովվել է եւ, հաղորդավարին ապարդյուն ընդհատելու փորձերից հետո հանել է ակնոցն ու իրեն ամրացված խոսափողը, եւ կողքին կանգնած մարդուն հայտնել, որ նախագահի անունը պետք է ճիշտ արտասանել:   

Մի քանի վայրկյան տեւած դադարից հետո Մերնագանը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից ձախողված հարցազրույցի համար եւ առաջարկել է հետեւել եղանակի տեսությանը: 

Նախորդ հոդվածը‘Մարսելում, որտեղ սպասում են Ֆրանսիայի վարչապետի այցին, անհայտ անձը կրակ է բացել’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի ԱԳՆ. Ուկրաինա զինվորների ուղարկումը չի քննարկվում’