Էրդողանի նախկին զինակիցը պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում

339

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս՝ Դեմոկրատիայի և առաջընթացի կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը պատրաստ է առաջադրվելու 2023 թ․ նախագահական ընտրություններում, եթե ընդդիմությունը չկարողանա միասնական թեկնածու առաջադրել։

Haberturk հեռուստաալիքին ուրբաթ օրը տված հացազրույցում քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ ընդդիմադիր «վեցի դաշինքը», որն ինքը ներկայացնում է, աշխատում է Թուրքիան նախագահականի փոխարեն՝ կառավարման խորհրդարանական ձևի վերադարձնելու ուղղությամբ։

«Եթե ընդդիմությունը որոշում չկայացնի միասնական թեկնածու վերաբերյալ, Ալի Բաբաջանը կդառնա այդ թեկնածուն»,- ասել է նա։

Բաբաջանի խոսքով՝ «վեցի դաշինքի» հիմնական խնդիրներից է ապահովել ընտրությունների անվտանգությունը։ «2019 թ․ տեղական ընտրությունների օրինակով մենք տեսանք, թե ինչպես էին դրանք մանիպուլացվում։ Մենք այդ ամենը տեսել ենք Ստամբուլի օրինակով»,- նշել է նա։

Թուրքիայի այդ խոշորագույն քաղաքի քաղաքապետի ընտրությունները Թուրքիայում կայացան երկու անգամ՝ 2019 թ․ մայսին և հունիսին։ Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որին համարում են առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներից մեկը, երկու անգամ էլ հաղթեց։ Առաջին քվեարկության արդյունքները չեղարկվեցին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից՝ արարողակարգային պատրվակով։ Կրկնական ընտրություններում նա նշանակալի կերպով առաջ անցավ իշխանական կուսակցության թեկնածուից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը պաշտպանում է Ղազախստանում քաղաքական ռեֆորմները