Թաթուլ Հակոբյանը՝ Անդրանիկ Միհրանյանի մասին

9269

Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում գրում է․

«Անդրանիկ Միհրանյանը Ռոբերտ Քոչարյան/ՀՅԴ/Սերժ Սարգսյան եռամիասնության հանրահավաքին մասնակցելու ճիշտ այնքան իրավունք ունի, ինչքան Սերժ Թանկյանը՝ Նիկոլ Փաշինյանի 2018 թ հեղափոխությանը: Իմ կարծիքով, խնդիրն այլ տեղում է:

Առաջին. 2018-ի ապրիլին պարոն Միհրանյանը հայտարարում էր, որ ինքը ամաչում է, որ հայ է՝ նկատի ունենալով այդ օրերի բազմահազարանոց ցույցերը Երևանի կենտրոնում: Այսօր նա փողոցում է:

Երկրորդ. պարոն Միհրանյանը կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին և մասնակցում է մի շարժման, որը անդադար վանկարկում է ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ: Ուրեմն, պարոն Միհրանյանը Քոչարյանի նախագահության տարիներին Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի անդամ էր և անխնա քննադատվում էր երկրորդ նախագահի քարոզչամեքենայի կողմից:

Երրորդ. պարոն Միհրանյանը չի կարող Մոսկվայում մասնակցել ընդդիմության ցույցի, քանի որ նրան առնվազն բերման կենթարկեն, իսկ Երևանում դա կարողանում է անել: Եվ լավ է, որ Երևանում հնարավոր է օրեր ու շաբաթներ ցույցեր կազմակերպել…»։

Նախորդ հոդվածըՏաջիկստանի նախագահը զգոնության կոչ է արել
Հաջորդ հոդվածըՄինսկում գործ են հարուցել NEXTA-ի ներկայացուցիչների դեմ