‘Թաիլանդի խորհրդարանական ընդդիմությունը միանում է փողոցային բողոքի ցույցերին’

814

Թաիլանդի դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնական ընդդիմադիր ուժն է երկրի խորհրդարանում, երեքշաբթի սկսում է  սեփական հակակառավարական զանգվածային ակցիան Բանգկոկի փողոցներում, հայտարարել է կուսակցության ղեկավար անդամներից մեկը:

Զանգվածային ընդդիմադիր ակցիաները Բանգկոկում սկսվել են կիրակի օրը: Առիթ է հանդիսացել այն, որ չորեքշաբթի նախատեսվում է խորհրդարանում քննարկել մեծածավալ համաներման վերաբերյալ օրինագիծն այն անձանց նկատմամբ, ովքեր երկրում տարիներ ի վեր շարունակվող քաղաքական հակամարտության ընթացքում հետապնդվել են  քաղաքական նկատառումներով և մասնակցել են զանգվածային բողոքի ցույցերին ու բախումներին, որոնց արդյունքում 2010 թ. գարնանը Բանգկոկի փողոցներում զոհվել է 92 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2000-ը:

Ներկայում բանտերում և հետաքննության տակ հարյուրավոր ակտիվիստներ ու քաղաքական կուսակցությունների և շարժումների ղեկավարներ կան: Ցուցարարների սպանության գործով քննության տակ են նաև նախկին վարչապետ ու Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ապխիսիտ Վետչաչիվան և նախկին փոխվարչապետը, ովքեր զորքերն ուղղել են ցուցարարների վրա: 2011 թվականից գտնվելով ընդդիմության շարքերում՝ նրանք դեմ են համաներմանը, քանի որ համարում են, որ նոր օրենքն ավելի շահավետ է ներկայիս գործող կուսակցության և նրա կողմնակիցների համար, որոնք հետաքննության տակ են հայտնվել Դեմկուսի կառավարման շրջանում՝ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակազմը հեռանում է Եմենից’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը կալանք է դրել Տիմոշենկոյի դատապաշտպանի ոսկե ժամացույցի վրա’