US Open. Կիսաեզրափակիչի առաջին զույգը

327

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը և ռուս Դանիիլ Մեդվեդևը:

Քառորդ եզրափակիչում 21-ամյա Օժե-Ալյասիմը պայքարից դուրս թողեց իսպանացի Կարլոս Ալկարասին, որը երկրորդ սեթի ժամանակ հրաժարվեց պայքարից (6:3, 3:1):

Ավելի վաղ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը 6:3, 6:0, 4:6, 7:5 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպին:

Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են չեխ Բարբարա Կրեյչիկովան ու բելառուս Արինա Սաբալենկան:

US Open-ի այս տարվա ընդհանուր մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 57,5 միլիոն դոլար։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ի նախագահն անհեթեթություն է որակել Բրազիլիա — Արգենտինա խաղում տեղի ունեցածը
Հաջորդ հոդվածըԹալիբները հայտարարել են կառավարության կազմը․ գրեթե բոլորը պատժամիջոցների տակ են