Թալիբներին մեղադրում են կին ոստիկանի սպանության մեջ

432

«Թալիբանի» գրահայինները գնդակահարել են կին ոստիկանի, BBC-ին հայտնել են ականատեսները։

Բանու Նեգար անունով կնոջը (տեղական լրատվամիջոցները նրան այդպես են անվանում) սպանել են շաբաթ օրը, Ֆիրոզկո քաղաքում իր տանը, հարազատների աչքի առաջ։

«Թալիբանը» հայտարարել է, թե առնչություն չունի այդ սպանությանը և զբաղվում է միջադեպի հետաքննությամբ։

«Մեզ հայտնի է այդ միջադեպի մասին, և ես կարող եմ հաստատել, որ «Թալիբանը» չի սպանել նրան, հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է խմբավորման մամուլի քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը՝ հավելելով, որ սպանության հնարավոր դրդապատճառներից մեկը կարող է լինել անձնական թշնամանքը։

Մինչդեռ երեք ականատեսներ պատմել են, որ «Թալիբանը» Նեգարին գնդակահարել է ամուսնու և երեխաների աչքի առաջ։ Հարազատների ասելով՝ Նեգարը ութ ամսական հղի էր։

Իշխանության գալով՝ թալիբները խոստացել են հարգել կանանց՝ «աֆղանական նորմերի և իսլամական արժեքների համաձայն», ինչպես նաև համաներում են հայտարարել նախկին վարչակազմում աշխատած աֆղանցիների նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄասուդը թալիբներին բանակցություններ է առաջարկում
Հաջորդ հոդվածըUS Open. Ջոկովիչը հաղթեց Նիսիկորիին