US Open. Ջոկովիչը հաղթեց Նիսիկորիին

521

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 4 սեթում առավելության է հասել ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ:

3 ժամ և 35 րոպե տևողությամբ մրցախաղում սերբ թենիսիստը հաղթել է 6:7 (4:7), 6:3, 6:3, 6:2 հաշվով:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի կամ ռուս Ասլան Կարացևը, կամ ամերիկացի Ջոնսոն Բրուկսբին:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Նախորդ հոդվածըԹալիբներին մեղադրում են կին ոստիկանի սպանության մեջ
Հաջորդ հոդվածըԳվինեայում տապալվել է նախագահ Ալֆա Կոնդեն