Մասուդը թալիբներին բանակցություններ է առաջարկում

375

Փանջշերի դիմադրության ուժերը պատրաստ են խաղաղ բանակցություններ վարել թալիբների հետ։

Փանջշերը  Աֆղանստանի 34 գավառներից մեկն է, որը չի ենթարկվել թալիբներին, կիրակի ամբողջ օրն այնտեղ շարունակվել են կատաղի մարտերը, թալիբները շարունակել են գրոհել, երկու կողմերն էլ հայտարարել են կորուստների մասին։

Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմեդ Մասուդը հայտարարել է, որ կողմ է բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը, և «Թալիբանին» կոչ է արել դադարեցնել կրակը։

Ավելի վաղ Փանջշերում հակասական տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե կողմերից մեկը կամ մյուսն առավելություն ունի։

 Իր Facebook-ում Մասուդը գրել է, որ Աֆղանստանի ազգային դիմադրությունը, որի կազմի մեջ են մտնում անվտանգության նախկին աշխատակիցներ և տեղացի զինյալներ, պատրաստ է դադարեցնել մարտերը, եթե թալիբները դադարեցնեն հարձակումները։

«Թալիբանն» առայժմ չի մեկնաբանել հաղորդագրությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի հավաքականը կրկնեց բրազիլացիների պատմական ռեկորդը
Հաջորդ հոդվածըԹալիբներին մեղադրում են կին ոստիկանի սպանության մեջ