‘Թայվանում ավիավթարի զոհերի ընտանիքներին փոխհատուցում կտրվի’

863

Թայվանական TransAsia Airways ավիաընկերությունը, որի օդանավն աղետի ենթարկվեց հուլիսի 23-ին, զոհվածների ընտանիքներին, որպես փոխհատուցում, կվճարի 33 հազարական դոլար, ավիավթարից տուժածները կաստանան 6 հազարական դոլար փոխհատուցում: Այս մասին հաղորդել է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը:

Ընկերության տվյալներով՝ ATR-72 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 48 մարդ, ևս տասը հոսպիտալացվել են: Աղետի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: Փրկարար-որոնողական աշխատանքներին խանգարում է տեղատարափ անձրևը:

Ողջ մնացած մի ուղևորի խոսքով՝ ընկնելուց մի քանի րոպե առաջ լսվել է պայթյունի նման ձայն: Իշխանություններն առայժմ, որպես վարկած՝ չեն քննարկում ահաբեկչության տարբերակը: Օդանավի աղետի հիմնական պատճառը համարում են եղանակային վատ պայմանները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գարեթ Բեյլ. «Հարմարվելու համար Ռոդրիգեսին մի փոքր ժամանակ է պետք»’
Հաջորդ հոդվածը‘Օբամային մեղադրել են ամերիկյան կենսափորձի բացակայության մեջ’