‘Օբամային մեղադրել են ամերիկյան կենսափորձի բացակայության մեջ’

862

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվեն Քինգը երկրի ղեկավար Բարաք Օբամային մեղադրել է ամերիկյան կենսափորձ չունենալու մեջ: Այդ մասին գրում է The Hill-ը: Հանրապետականի կարծիքով՝ երկրի նախագահը «ամերիկյան փորձով չի մեծացել», դրա համար էլ նրա կարծիքը տարբերվում է ամերիկացիների մեծամասնության կարծիքից:

«Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում նրա կյանքի պատկերացումն այնպիսին չէ, ինչպես ամերիկացիների մեծամասնությանը: Ես չեմ պնդում, թե նա որտեղ է ծնվել: Բայց կարող եմ ասել՝ մենք վստահ ենք, որ նա ամերիկյան փորձի վրա չի մեծացել: Այն պահերը, որոնք ստիպում են, որ մեր սրտերը թպրտան, երբ, օրինակ, մենք լսում ենք ազգային օրհներգը կամ հավատարմության երդում տալիս, նրա համար այլ կերպ են հնչում»,- հայտարարել է Քինգը Այովայում բնակիչների հետ հանդիպմանը:

Բարաք Օբաման ծնվել է Հավայան կղզիներում: Մանուկ հասակում նա մի քանի տարի ապրել է Ինդոնեզիայում՝ մոր և ինդոնեզացի խորթ հոր հետ միասին: Ծննդյան վկայականի համառոտ տարբերակը Օբաման հրապարակեց 2008 թ., իսկ ընդարձակը՝ 2011-ին:

Այնուհանդերձ՝ այդ փաստաթուղթն էլ չհամոզեց այն տեսության կողմնակիցներին, թե գործող նախագաը ծնվել է երկրի սահմաններից դուրս և իրավունք չունի զբաղեցնելու նախագահի պաշտոնը: Որպես նրա հավանական ծննդավայր՝ նշվում են Քենիան կամ Ինդոնեզիան: Այդ տարբերակները հիմնվում են այն փաստի վրա, որ Օբամայի հայրը քենիացի ուսանող է եղել: 2012 թ. գարնանը Հավայան կղզիները հաստատեց նախագահի ծննդյան վկայականի իսկությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թայվանում ավիավթարի զոհերի ընտանիքներին փոխհատուցում կտրվի’
Հաջորդ հոդվածը‘ Լինենք ֆուտբոլին ավելի մոտ’