‘Թբիլիսյան բանտում խոշտանգումների գործով 10 մարդ է ձերբակալվել: Հրապարակվել է տեսանյութը’

1142

Թբիլիսիի շրջաններից մեկում գտնվող Գլդանի թիվ 8 բանտում կալանավորների խոշտանգումների վերաբերյալ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է տասը մարդ, «Новости-Грузия» թերթի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան: Ձերբակալվածների թվում է պատիժների կրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գագա Մկուրնալիձեն, մյուսները բանտի աշխատակիցներ են՝ տնօրեն, փոխտնօրեն, անվտանգության բաժնի պետ և այլն:  Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վրաց-հայկական սահմանին ձերբակալվել է բանտի ևս մի աշխատակից, որը, նրա փաստաբանի  փոխանցմամբ, տեսագրել է խոշտանգումները:

Նախորդ հոդվածը‘Շփման գծում ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն առանց միջադեպերի է անցել ‘
Հաջորդ հոդվածը‘Հոգեբան. Սեռական կյանքի բացակայությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ ‘