Թեհրանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

313

Երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունների կապակցությամբ։

Դեսպանին առաջարկվել է պարզաբանել Պոդոլյակի հայտարարությունը, որը նախորդ օրը, ըստ էության՝  ընդունել է Կիևի մասնակցությունը  Իսպահանում ԻԻՀ պաշտպանության նախարարության  օբյեկտների վրա հարձակմանը, հաղորդել է Tasnim գործակալությունը։

Կիրակի օրը Պոդոլյակը հաղորդագրություն է տարածել Twitter-ում, որում հերթական անգամ Իրանին մեղադրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում անօդաչու թռչող սարքեր տրամադրելու համար և կողմնակիորեն ընդունել է Կիևի մասնակցությունը Իսպահանում հասցված հարվածներին․ «Ուկրաինան նախազգուշացրել էր ձեզ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍլովենիայում երկու արտասահմանցու են ձերբակալել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Հաջորդ հոդվածըԱնկարայում ԱՄՆ դեսպանատուն․Ստամբուլում հավանական են ահաբեկչական գործողություններ