‘Թիկնազորային փոխատեղում. Տիգրան Սարգսյանից վիրավորվածը կպաշտպանի Հովիկ Աբրահամյանին’

891

Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կադրային փոփոխություն է իրականացրել: ԱԺ նախագահը փոխել է իր անվտանգության պետին: Այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Զատիկյանը, որը նախկինում եղել է  վարչապետ Տիգրան Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակից: Զատիկյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2012թ տարեսկզբին: Ըստ այն ժամանակ մամուլում շրջանառվող լուրերի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը որսի ժամանակ պատահաբար հրազենային ծանր վնասվածք էր հասցրել Զատիկյանին՝ կրակելով նրա ոտքին: Միջադեպից որոշ ժամանակ անց Զատիկյանը լքել էր վարչապետի թիկնազորը, եւ հիմա հայտնվել է ԱԺ-ում:

Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվտանգության պետը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ազգականն է:

Նախորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. Առանց Մեսսիի՝ բոլորս պետք է ավելին տանք թիմին’
Հաջորդ հոդվածը‘«Nissan»-ը բախվել է աղբատար բեռնատարին. 4 զոհ և 2 վիրավոր’