Ղազախստանը չի մասնակցում հակառուսաստանյան պատժամիջոցների շրջանցմանը

306

Ղազախստանի իշխանությունները չեն խախտում արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը։

«Մենք չենք խախտում արևմտյան պատժամիջոցները։ Մենք թույլ չենք տա մեր երկրի տարածքը և ընկերություններն օգտագործվեն պատժամիջոցները շրջանցելու համար։ Դա Ղազախստանի հստակ դիրքորոշումն է»,- նրա խոսքն է մեջբերել Kazinform գործակալությունը։

«Նախևառաջ՝ արտաքին քաղաքականության մեջ մենք այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»,- նշել է Սենատի խոսնակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևում չեն բացառում, որ Զելենսկին կմասնակցի G7 գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԹուրքիայիում ընտրել են աջ ուժերի ամենամեծ ներկայացվածությամբ խորհրդարան