‘Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է հայ-թուրքական սահմանին «անհամաչափ ուժի կիրառումը»’

910

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացու մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, նախօրեին, ըստ թուրքական լրատվամիջոցների, Կարսի նահանգի բնակիչ, 35-ամյա հովիվ Մուստաֆա Ուլկերը, որը «պատահաբար» հատել էր սահմանը  հրազենային մահացոււ վնասվածք է ստացել Հայաստանի սահմանը հսկող ռուսաստանցի սահմանապահների կողմից:

Թուրքիայի արտգործնախարարությունը «վճռականորեն դատապարտում է սահմանը պատահմամբ հատած անմեղ քաղաքացու ուղղությամբ բացած կրակը»: Անկարան դատապարտում է «հայկական կողմի անհամաչափ ուժի կիրառումը այս շարքային միջադեպի կապակցությամբ», սահմանախախտռի ուղղությամբ կրակոցները անվանում է «անհասկանալի» եւ հորդորում է Հայաստանին ողջամիտ լինել հարեւանների հետ հարաբերություններում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության:

Մինչդեռ, ИТАР-ТАСС-ի, հայ-թուրական սահմանը հատած Ուլկերը զինված է եղել եւ կրակ է բացել ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ եւ փորձել է ներթափանցել Հայաստանի տարածք:  Ըստ աղբյուրի, ռուսաստանցի սահմանապահները պատասխան կրակ են բացել՝ վնասազերծելով սահմանախախտին:

Նախորդ հոդվածը‘ՍԹԱՐ-ը սնանկացման գործընթաց է սկսելու’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուղղությունը՝ Ազատության Հրապարակ’