Ստամբուլում ռումբ տեղադրելու կասկածանքով մեկ մարդու են ձերբակալել

213

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, որը, ինչպես ենթադրվում է, Ստամբուլի  Իսթիքլալ փողոցում ռումբ էր տեղադրել, որը պայթել էր կիրակի օրը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։

Սոյլուն նշել է, թե հետաքննությունը ապացույցներ ունի, որ ահաբեկչական գործողության հետքերը տանում են Սիրիա, և կապ կա նաև Անկարայում ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ։

«Մեր գնահատականներով՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու հրամանը տրվել է Քոբանիում, իսկ կատարողը եկել է Աֆրինից»,- ասել է նախարարը։
Քոբանին և Աֆրինը քաղաքներ են Սիրիայի հյուսիսում, այնտեղ հանրապետությունում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության և սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ակտիվություն է նկատվում։

Ստամբուլի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, տուժել 81 հոգի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդու․ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է ինձ
Հաջորդ հոդվածըՍոյլուն քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը Ստամբուլի ահաբեկչությանը