Թուրքիան իր օդային տարածքը փակել է Հայաստանի համար

264

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների օդանավերի համար, որոնք չվերթներ են իրականացնում երրորդ երկրներ։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստատեսության եթերում։

«Մենք փակել ենք մեր օդային տարածքը Հայաստանի չվերթների համար դեպի երրորդ երկրներ։ Մենք օդանավերին մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, սակայն լայներների և մասնավոր օդանավերի թռիչքները մեր օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ Հայաստանի կողմից շարունակվում են սադրանքները (Թուրքիայի և Ադրբեջանի դեմ)։ Եթե նրանք չդադարեցնեն այդ սադրանքները, մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է Չավուշօղլուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍուդանի բանակը և սպեցնազը համաձայնել են մեկշաբաթյա զինադադար հայտարարել
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավարների դեմ նախապատրաստվող մահափորձերը