Թուրքիան կդիմադրի Էգեյան ծովի կղզիների ռազմականացմանը

324

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան կհակազդի Հունաստանի ռազմական տեխնիկայի տեղակայմանը Էգեյան ծովի ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիներում։

«Մենք ոչ մի քայլ չենք նահանջի՝ ո՛չ ցամաքում, ո՛չ բանակցությունների սեղանի շուրջ»,- նախարարի խոսքն է մեջբերում Milliyet թերթը։

Աքարի խոսքով՝ Թուրքիայի ՌԾՈՒ-ին և ՌՕՈՒ-ին «հստակ հրահանգներ են տրվել»։

«Անկախ նրանից, թե ով է կանգնած Հունաստանի թիկունքում, մենք վճռական ենք տրամադրված՝ անելու անհրաժեշտ ամեն ինչ»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե Անկարան հանդես է գալիս հանուն Էգեյան ծովի ավազանում Աթենքի հետ ունեցած տարաձայնությունների խաղաղ և արդարացի կարգավորման։

Թուրքիան և Հունաստանը նախկինում բազմիցս ռազմական հակամարտության շեմին են հայտնվել վիճելի կղզիների, տարածքային ջրերի սահմանների և Էգեյան ծովում օդային տարածքի պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուս բռնցքամարտիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, սակայն չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին
Հաջորդ հոդվածըՊահանջում է արտահանձնել ահաբեկչությանն առնչվող անձանց