Թուրքիան հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով C-400 փոխանցել Ուկրաինային

248

Թուրքիան հրաժարվել է Ուկրաինային C-400 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել, որոնք գնել է Ռուսաստանից։

Այդ մասին Haberrurk TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«ԱՄՆ-ը հարցրեց՝ կարո՞ղ ենք C-400 ուղարկել Ուկրաինա, մենք ասացինք՝ ոչ»,- հայտարարել է նախարարը՝ մեկնաբանելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

Մոսկվան և Անկարան C-400-ի մատակարարման 2,5 մլրդ դոլարի գործարքը կնքել են 2017 թ․։ 2019 թ․ ամռանը այդ համալիրները հասել են Թուրքիա։

 ԱՄՆ-ը փորձում էր խանգարել այդ գործարքը, դրա պատճառով Թուրքիան հեռացվեց նորագույն F-35 կործանիչների դետալների արտադրության և մատակարարման ծրագրից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉեխիայի նախագահ․ Այս տարի Ուկրաինան հակահարձակման միայն մեկ շանս ունի
Հաջորդ հոդվածըԲրիտանական հետախուզություն․ Ռուսաստանում փորձում են հավաքագրել աշխատանքային միգրանտների