‘Թվիթերը հրապարակել է Օլիմպիադայի ամենահայտնի մարզիկների անունները’

850

Թվիթերի միկրոբլոգների ծառայությունը հրապարակել է մարզիկների, սպորտաձեւերի ամենատարածված անունները, ինչպես նաեւ թվիթները եւ նկարները, որոնք առաջացրել են ամենամեծ իրարանցումը Օլիմպադայի ընթացքում ծառայությունից օգտվելու ժամանակ:

Digit.ru-ի տվյալներով, փետրվարի 6-ից 23-ը ամենաշատ հիշատակված մարզիկները եղել են ճապոնացի եւ կորեացի գեղասահորդուհիները՝ Մաո Ասադան եւ Յունա Քիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի հոկեյի թիմի հարձակվող Տի Ջեյ Օշին:

Ամենաճանաչված սպորտաձեւ է համարվել հոկեյը, որը զբաղեցրել է առաջին տեղը: Նրան հաջորդում են Կերլինգը, գեղասահքը, բոբսլեյը եւ սնոուբորդինգը: Իսկ Ջասթին Բիբերի թվիթը, որում նա Կանադայի հոկեյի օլիմպիական թիմը անվանել  է աշխարհում մեծագույնը, դարձել է ամենատարածվածը ողջ 2014 թվականի Օլիմպիադայի ժամանակ. այն դիտել է 103 հազար մարդ:

Օլիմպիական թվիթների քանակով առաջին տեղում է Հարավային Կորեան, երկրորդ տեղում՝ Ռուսաստանը, իսկ երորդում՝ Ճապոնիան: 

 

Նախորդ հոդվածը‘ Le Monde. Աջակցել ԼՂՀ-ին` նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղության ամրապնդմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բաժակաճառերով հեղափոխության վազքը մինչև մարագն է’